Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկ-արվեստագետ

ՆԱՆԵ. Վերադառնամ...

ՆԱՆԵ. Վերադառնամ...

…Վերադառնամ դաշտը այն բաց .

Բաղեղները հյուսած ծամիս`

Սպասեմ քույր մուսաներին,

Որ երբ թևը լուսնկայի`

Հեքիաթները իր շաղելու,

դեպ ցած սահի –

Քամուն փարված մեզ տանք պարի…

…Վերադառնամ աշխարհը իմ,

Հեռու այս կոշտ ու չոր ափից.

Այնտեղ ողջը լուսաշաղախ,

Ծաղկաբույլեր այս ու այնդին,

Թռչուններս, նժույգը իմ,

Ծղրիդները`պատրաստ կանչիս……

 

 

Վերադառնամ երազներիս –

Եթեր աճեմ, կապուտաչիկ,

Բացեմ և իմ թևերն արձակ`

Ետ չմնամ լուրթ երամից……

Վերադառնամ…

   վերադառնամ…

      ես …ինքս ի՜նձ…

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Լուսանկարը. favim.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ